Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Ռուսաստանում անհայտ վիրո՞ւս, միկոպլազմային թոքաբո՞րբ, գուցե արհեստականորեն մուտացված, ինչ է կատարվում Հայաստանից ոչ այնքան հեռու

Ռուսաստանում անհայտ վիրո՞ւս, միկոպլազմային թոքաբո՞րբ, գուցե արհեստականորեն մուտացված, ինչ է կատարվում Հայաստանից ոչ այնքան հեռու
02.04.2025 | 22:36

Սահմանային վերահսկողությունը պետք է ուժեղացնել, մինչդեռ ումից ինչ պահանջենք

Մինչ վերջին մի քանի օրերի ընթացքում հայաստանյան հասարակության ուշադրության կենտրոնում միանգամայն հասկանալի պատճառներով Գյումրիում ու Փարաքարում նշված համայնքների ղեկավարների, ավագանու ընտրություններն էին, Սյունիքի մարզի Խնածախ գյուղին ուղղված Ադրբեջանի զինուժի կրակոցները, ռուսական լրատվական դաշտը հեղեղված էր երկրում վտանգավոր նոր վիրուսի ի հայտ գալու մասին բազմաթիվ հրապարակումներով:

Մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ Ռուսաստանում անհայտ վիրուս է հայտնվել: SHOT տելեգրամյան ալիքին հայտնի է դարձել, որ հիվանդացածները շաբաթներով տառապում են բարձր ջերմությունից և ուժեղ հազից, որի ընթացքում խորխի հետ արյուն է գալիս: Ընդ որում, նրանց մոտ քովիդի և գրիպի թեստերը բացասական են եղել, այսինքն՝ նրանք հիվանդ չեն եղել կորոնավիրուսով կամ գրիպով:

Ամեն ինչ սկսվում է թուլությունից ու սովորական ցավերից, բայց մի քանի օր անց արդեն անհնար է լինում վեր կենալ անկողնուց: Այս հիվանդության ախտանիշները կարող են ներառել մինչև 39 աստիճան ջերմությունը, ուժեղ հազը, որից նույնիսկ կարող են արցունքներ առաջանալ:

SHOT- ի հետ զրույցում Ալեքսանդրան պատմել է, որ հիվանդության սկզբից մեկ շաբաթ անց, նույնիսկ հակաբիոտիկներ ընդունելուց հետո հազի նոպաները պահպանվում են, հիվանդության սկսվելուց հետո 5- րդ օրը նա խորխի հետ արյուն է նկատել: Նրա խոսքով՝ բժիշկները նշում են տարօրինակ վիրուսով վարակվելու բազմաթիվ դեպքեր, որոնց ինչ լինելը դեռ չի հաջողվել պարզել։

Հիվանդների ախտորոշման մեջ գրում են «վերին շնչուղիների սուր վարակ՝ չճշտված ՍՇՎՎ», և խորհուրդ են տալիս անհապաղ շտապօգնություն կանչել վիճակի վատթարացման դեպքում:

Վարկածներից մեկի համաձայն՝ դա կարող է լինել միկոպլազմային թոքաբորբ, որի բռնկումը ՌԴ- ում նկատվել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Հնարավոր է, բայց սովորական միկոպլազմային թոքաբո՞րբ, թե այս կամ այն ռազմական կենսալաբորատորիայում դրա արհեստականորեն մուտացված, ավելի ագրեսիվ, ծանր հետևանքներ ունեցող, վտանգավոր ու վնասակար դարձված տարատեսակը… Չմոռանանք, որ Արևմուտքը կամ Արևմուտքի գլոբալիստական ուժերը Ռուսաստանի դեմ արդեն տևական ժամանակ հիբրիդային պատերազմ են վարում, որի բաղկացուցիչներից մեկը կենսաահաբեկչությունը կամ, կարելի է ասել, նույնիսկ կենսաբանական պատերազմն է:

Ինչպես լրագրողներին մարտի 29- ին հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»- ի մամուլի ծառայությունից, «Ռոսպոտրեբնադզոր»- ի մասնագետները վերահսկողության են վերցրել հիշյալ վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին տեղեկությունները, Telegram ալիքի ղեկավարությունից պահանջվում են հրապարակման հետ կապված բոլոր առկա տեղեկությունները: Իրավիճակը գտնվում է «Ռոսպոտրեբնադզոր»- ի վերահսկողության ներքո։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 26344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ